«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն ի՞նչ դասեր են տալու երիտասարդներին

ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն ի՞նչ դասեր են տալու երիտասարդներին
09.12.2016 | 00:53

Քաղաքական ուժերին նոր «հիվանդություն» է կպել. բոլորն սկսել են իրենց քաղաքական դասերը փոխանցել նոր սերնդին՝ հիմնելով սեփական քաղաքական դպրոցները։ Նախ` ՀՀԿ-ն հայտարարեց այդ դպրոցի ստեղծման մասին, ապա՝ ՀՎԿ-ն։ Հետաքրքիր է, Հայաստանի չկայացած քաղաքական համակարգի պայմաններում ի՞նչ պետք է քաղեն երիտասարդները նրանց փորձից։ Խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ինչու են հետ մնում այս «նորամուծությունից»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն ինքն իրենով դպրոց է։ «Սփյուռքում ժամանակին ունեցել ենք այդպիսի դպրոցներ։ Հիմա եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը զգանք, արժե ունենալ»,- փաստեց Վարդանյանը։ Իսկ այն դիտարկմանը, թե ի՞նչ կարող են ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն սովորեցնել իրենց սաներին, դաշնակցական պատգամավորն ասաց, որ ամեն կուսակցություն իր քաղաքականությունը տարածելու իրավունք ունի։


ԲՀԿ-ն, պարզվում է, ավելի վաղ է ստեղծել նման դպրոց, բայց հարկ չի համարում դրա մասին անընդհատ խոսել, քանի որ դա ավելի շատ ներկուսակցական խնդիր է։ Այս մասին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, հավելելով, որ ոչ թե իրենք պետք է վերոնշյալ կուսակցություններից օրինակ վերցնեն, այլ նրանք՝ ԲՀԿ-ից։
Քաղաքական դպրոցների վերաբերյալ ավելի պատկերավոր էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի բնութագրումը. «Մեր քաղաքական դպրոցը հանրահավաքներն են, քաղաքական պայքարը, որով անցել են բազմաթիվ երիտասարդներ ու համալրել այսօրվա մեր նվիրյալների բանակը։ Մենք ԹկՄ-ների («высшая партийная школа») ուղղությամբ չենք գնում»։ «ՀՀԿ-ից ու ՀՎԿ-ից ի՞նչ պիտի սովորեն» հարցին էլ Զուրաբյանը հակադարձեց. «Այդ հարցը պիտի ուղղել այդ ԹկՄ-ների տնօրեններին»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¯Â¿Â½ÃƒÂ¢Ã¢Â‚¬Å¡Ã‚¬/feedback">Հետադարձ կապ